Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը


19:00 , 28 փետրվար, 2020

Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել է Իտալիայի տարածքում:

«Նրա առողջական վիճակը բավարար է, եւ բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: