Ահա թե ուր են անհետացել հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի միլիարդները նրա մահից հետո


21:00 , 28 փետրվար, 2020

Մեդելինյան կարտելի և Կոլումբիայի կոկաինի արքա Պաբլո Քսկոբարը, ըստ որոշ վկայությունների, պատմության ամենահարուստ հանցագործն է եղել։ Նա այդ «կոչմանը» հասել է 35 տարեկանում՝ չնայած որ մեծացել է աղքատ ֆերմերի ընտանիքում։ Իր զարգացման գագաթնակետին Մեդելինյան կարտելը զբաղեցրել է կոկաինի համաշխարհային շրջանառության 80%-ը։ Թմրանյութերի արտադրության այս հսկայական ձեռնարկությունը իր հիմնադրին ամեն շաբաթ բերում էր 420 միլիոն դոլարի եկամուտ։ ԱՆգամ դժվար է պատկերացնելը, թե ողջ գործունեության ընթացքում որքան կարողություն է նա հավաքել։ Ամենահամեստ հաշվարկներով դա կազմում էր տասնյակ միլիարդ դոլարներ։

Համաձայն վկայությունների՝ Էսկոբարը իբր թե բաժանել է իր հարստությունը «կոշտ» ակտիվների՝ դրանցով գնելով արվեստի գործեր, թանկարժեք իրեր, իսկ մի մասն էլ սնդուկներով ու արկղերով տեղափոխել է մեկուսացված կղզիներ ու քարանձավներ։ Որոշ լիկվիդային ակտիվներ վերջին հաշվով առգրավվել են պետության կողմից, սակայն «կոշտ» ակտիվները և թաքցրած գումարային միջոցները մեծ մասամբ անձեռնմխելի են մնացել։

Պաբլո Էսկոբարի որդին՝ Խուան Պաբլոն, այս հարցի վերաբերյալ իր տեսությունն ունի։ Նա վստահեցնում է, որ իր հորաքույրը՝ Ալբա Մարինա Էսկոբարը, հափշտակել է այդ սնդուկներում ու արկղերում պահված գումարները։ Նա մեղադրում է նաև հարազատ եղբորը՝ Ռոբերտոյին, ով գործարք է կնքել թմրամիջոցնրեի դեմ պայքարի վարչության հետ՝ գիրք գրելու համար։ Ըստ հայտնի տվյալների՝ մահվան պահին Էսկոբարի կարողությունը կարող է նվազած լինել, քանի որ նա պատերազմներ էր մղում իրավապահ մարմինների և մրցակից կարտելների դեմ։ Այն, ինչը մնացել է, հիմնականում արվեստի գործերն ու անշարժ գույքն են։ Միֆն այն մասին, թե El Patron-ը միլիարդների հասնող կանխիկ գումար է թողել կոլումբիական ջունգլիներում, կարող է պարզապես հերթական չափազանցությունը լինել Մեդելինյան կարտելի լեգենդում։