Հանրաքվեի են դրված մի կողմից լինչի դատաստանը՝ «այո»-ով, մյուս կողմից` իրավական պետությունն ու անկախ դատարանը՝ «ոչ»-ով


16:11 , 28 փետրվար, 2020

Հանրաքվեի են դրված մի կողմից լինչի դատաստանը և զոհ մատուցելու մշակույթը «այո»-ով, մյուս կողմից՝ իրավական պետությունը, անկախ դատարանը՝ «ոչ»-ով և բոյկոտով։

Սակայն «այո»-ի կողմնակիցները եթե հաղթեն, իրենց ուզածն էլ չի լինելու, մոլորության մեջ են, չգիտեն, որ իրենց նախաիրավական կամ նախաարդիական ժամանակների գիտակցության վրա ուղղակի վարչապետը խաղում է, որ նրանց ձեռքով դատարան հասկացությունը վերացնի, և ինքը լինի միակ դատողը։