Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի ավտոմեքենային, «06»-ի վարորդը տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող «Առլանդա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ովքեր նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։