Ռուսաստանն արգելում է Իրանի և սահմանափակում է Հարավային Կորեայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան


12:37 , 28 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել ուսման, աշխատանքի, մասնավոր, զբոսաշրջային և տարանցիկ նպատակներով պետական սահմանով Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:

Բացի այդ, փետրվարի 28-ից սահմանափակվում է նաև Իրանից արտասահմանցիների մուտքն օդային ճանապարհով: Կառավարության կայքում հրապարակված հրամանի համաձայն` այս քայլերը ձեռնարկվում են Ռուսաստանի Դաշնություն կորոնավիրուսի մուտք գործելուց զգուշանալու նպատակով:

Մարտի 1-ից սահմանափակվում է նաև Հարավային Կորեայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան:

Սահմանափակումները կգործեն օդային անցակետերում, բացի «Շերեմետևո» օդանավակայանից, սահմանափակումները չեն գործի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների, օդանավերի անձնակազմերի անդամների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և այն մարդկանց համար, ովքեր կեցության իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: