Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան


11:48 , 28 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի հետ սահմանը փակելու հարց այս պահին չի քննարկվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վրաստանում ևս հաստատվեց կորոնավիրուսով վարակված լինելու դեպքեր։ Հարևան Իրանի հետ Հայաստանը փակել է սահմանը՝ թույլատրվում են միայն բեռանփոխադրումները։

«Վրաստանում իրավիճակի վերաբերյալ կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր հարցերը, տարբերակները քննարկվում են, լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: