Հայտնի է դարձել Միջազգային Բուքերյան մրցանակի «երկար ցուցակը»


06:43 , 28 փետրվար, 2020

Լոնդոնում հրապարակվել է Միջազգային Բուքերյան մրցանակի «երկար ցուցակը», մրցանակ, որը շնորհվում է անգլերեն լեզվով գրականության բնագավառում: Դրանում տեղ են գտել 13 հեղինակներ՝ Արգենտինայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իրանից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ճապոնիայից, որոնց գործերն ընտրվել են 124 ստեղծագործություններից:

Մրցանակի հավակնորդների թվում հայտնվել է ճապոնացի գրող Յոկո Օգավան, որը հայրենիքում դարձել է ազգային բոլոր գրական մրցանակների դափնեկիր: Ժյուրին առանձնացրել է նրա «Հիշողության ոստիկանությունը» վեպը: Նրան ընկերակցել է Գերմանիայում բնակվող վրացուհի գրող Նինո Խարաթիշվիլին՝ «Ութերորդ կյանք» գրքով՝ ընտանեկան սագայով, որը գրվել է 20-րդ դարի իրադարձությունների պատմական ֆոնին: Արգենտինուհի գրող Սամանթա Շվեբլինը, որի «Փոքր աչքեր» վերտառությամբ գիրքն այս տարի ներառվել է տասներեք լավագույն ստեղծագործությունների ցուցակում, 2017 թվականին արդեն տեղ էր գտել մրցանակի «կարճ ցուցակում», իսկ 2019 թվականին դրա երկար տարբերակում:

Վեց գրքից բաղկացած «կարճ ցուցակը» ժյուրին կհրապարակի ապրիլի 2-ին, իսկ 2020 թվականի հաղթողը կհայտարարվի մայիսի 19-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: