ԱՄԷ-ում կառուցվող նոր աշտարակը կգերազանցի Բուրջ Խալիֆայի գրանցած համաշխարհային ռեկորդը


08:46 , 28 փետրվար, 2020

Այս տարվա սկզբին ի հայտ են եկել դրական ցուցանիշներ, որոնք վերաբերում են ԱՄԷ տնտեսության որակական վերափոխմանը, հատկապես գազի հանքավայրերի ոլորտում խոստումնալից բացահայտումների և վերջին երկու ամիսների ընթացքում հայտարարված զարգացման նախագծերի փաթեթի ֆոնին: Այս մասին հայտնել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։

«Այս ցուցանիշներին օժանդակել են մասնագիտացված զեկույցները, որոնք ցույց են տվել, որ ԱՄԷ-ի տնտեսությունը կանգնած է մի շարք ոլորտներում կարևոր փուլի նախաշեմին, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, երբ ԱՄԷ-ն հայտարարեց Դուբայում և Շարժայում գազի երկու հանքավայրերի հայտնաբերման, ինչպես նաև նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ օրական 4 միլիոն բարելի հասցնելու իր մտադրության մասին և Բարաքա խաղաղ ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի հանդիսավոր բացմանը զուգընթաց, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը՝ բավարարելով երկրի կարիքների 25%-ը:

Առաջիկա հոկտեմբերին Expo Dubai2020-ի մեկնարկին ընդառաջ` կանխատեսվում է, որ տնտեսության բոլոր ոլորտներում կգրանցվեն զգալի շահույթներ՝ հասնելով 122,6 միլիարդ դիրհամի:

Նույն համատեքստում շինարարության և տուրիզմի ոլորտների, նաև բանկային համակարգի բացառիկ արդյունքներն արտացոլել են Էմիրությունների տնտեսության ամրությունն ու ներդրումային գրավչությունը։

ԱՄԷ-ն 2020 թ.-ը մեկնարկել է դաշնային բյուջեի ընդունմամբ, որն ամենամեծն է պետության հիմնադրումից ի վեր և ընդհանուր առմամբ առանց դեֆիցիտի կազմում է 61.354 միլիարդ դիրհամ: Բյուջեն հավասարապես հատկացվել է սոցիալական զարգացման ոլորտին, կառավարական գործերին և ենթակառուցվածքներին, տնտեսական ռեսուրսներին և կենսաթոշակներին:

Վերադառնալով առաջիկա ժամանակահատվածում ԱՄԷ-ի տնտեսության գործունեության դրական ցուցանիշներին՝ ԱՄԷ-ն հայտարարել է «Ջաբալ Ալի» կոչվող բնական գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին, որի հսկայական պաշարները գնահատվում են 80 տրիլիոն խորանարդ ֆուտ:

Իր հերթին, Շարժայի նավթային ազգային «Snook» կազմակերպությունը հայտարարել է «Մահանի» անունը կրող նոր բնական գազի հանքավայրի հայտնաբերման մասին, որի օրական շրջանառությունը հասնում է մինչև 50 միլիոն խորանարդ ֆուտի:

Աբու Դաբի Էմիրությունում նավթային «Ադնոկ» ազգային ընկերությունը հայտարարել է ծովային օբյեկտներ կառուցելու համար «Դելմա գազի դաշտ» զարգացման ծրագրի շրջանակում երկու պայմանագրերի կնքման մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.65 միլիարդ դոլար:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի նախագծերին, ապա «Շեյխ Զայեդի բնակարանային ծրագիրը» նախատեսում է երկրի տարբեր էմիրություններում այս տարի 6 բնակելի թաղամասեր շահագործման հանձնել, որի  արժեքը կազմում է երկու միլիարդ 20 միլիոն 499 հազար դիրհամ` ներառելով 1726 վիլաներ Դուբայում, Աջմանում և Ռաս Ալ Խայմայում:

Փետրվարին ԱՄԷ-ն Ֆուջեյրա էմիրությունում մեկնարկել է «Շեյխ Մուհամմադ բն Զայեդ բնակելի քաղաք» ծրագիրը, որի կառուցման արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ 900 միլիոն դիրհամ:

Տեղափոխվելով Դուբայի էմիրություն՝ Բուրջ Խուր Դուբայի շինարարական աշխատանքները, որի բացման արարողությունը նախատեսվում է մինչև հոկտեմբերին Expo Dubai 2020 – ի մեկնարկը, շարունակվում են։ Հատկանշական է, որ աշտարակի բարձությունը կհասնի 928 մետրի՝ գերազանցելով Բուրջ Խալիֆայի գրանցած համաշխարհային ռեկորդը:

Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ երկրի ապրանքային արտահանումը 2019-ին աճել է 4.2%-ով՝ հասնելով 330.2 մլրդ դոլարի, 2018 թ.-ին գրանված 316.9 միլիարդ դոլարի դիմաց: Իսկ ապրանքատեսակների ներմուծման աճը 2019-ին կազմել է 4.3%՝ հասնելով 245.4 միլիարդ դոլարի ՝ 2018-ին գրանցված 235.4 միլիարդի դիմաց:

Արտահանման և ներմուծման աճի ֆոնին գրանցվել է առևտրային հաշվեկշռի 4.1% աճ։

Ազգային բանկերի հետ արտարժույթով ավանդների ընդհանուր մնացորդը 2019 թ.-ին աճել է գրեթե 381 միլիարդ դիրհամով՝ գրանցելով 5% աճ` 2018-ի 363.27 միլիարդ դիրհամի համեմատ:

Զբոսաշրջության ոլորտում ԱՄԷ-ն ամրապնդել է իր դիրքերը որպես աշխարհի կարևորագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ 2019-ի վերջին հյուրանոցներում գրանցված հյուրերի թիվը հասցնելով մոտ 26 միլիոնի:

ԱՄԷ-ն Համաշխարհային տնտեսական ֆորումի ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ամենամյա ինդեքս 2019-ի համաձայն՝ 15.3 միավորով տարածաշրջանում զբաղեցրել է առաջին և աշխարհում 33-րդ տեղը։

Համաշխարհային մրցունակության առումով, անցյալ տարի ԱՄԷ-ն զբաղեցրել է առաջին տեղը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի 2019 գլոբալ մրցունակության զեկույցում, որը գնահատում է 141 երկրների մրցունակության կարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: