Նիդեռլանդներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը


02:15 , 28 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Նիդեռլանդների կառավարությունը հաստատել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը, հիվանդն Իտալիայի Լոմբարդիա շրջանից ժամանած մի տղամարդ է:

«Տղամարդը Տիլբուրգ քաղաքից է: Ախտորոշումը հաստատվել է լաբորատոր հետազոտություններից հետո: Տղամարդը գտնվում է կարանտինի մեջ: Ուսումնասիրվում է, թե Իտալիայից վերադառնալուց հետո ում հետ է նա շփում ունեցել»,- գրված է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։