Արարատը Սերբիայում 3 Ստուգողական խաղ է անցկացնելու


19:17 , 13 հուլիս, 2013

Արարատը Սերբիայում 3 ստուգողական խաղ է անցկացնելուArmsport.am-ը գրում է.

Երևանի «Արարատը» հուլիսի 17-ին մեկնելու է Սերբիա, որտեղ անցկացնելու է նախապատրաստական վերջին հավաքը` Հայաստանի 2013/14թթ. առաջնության մեկնարկից առաջ:

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը armsport.am-ին հայտնեց, որ Սերբիայում թիմն անցկացնելու է ստուգողական 3 հանդիպում:

Խաղերը տեղի կունենան՝ հուլիսի 20-ին, 23-ին և 26-ին: Հայկական թիմը կմրցի սերբական ակումբների հետ: