«Ամենադժվար պահին դու միայն քեզ ունես: Չմոռանաս այդ մասին երբեք». Ժամանակակից կնոջ մտքեր


07:09 , 28 փետրվար, 2020

1. Հիշիր, ոչ մի անհնարին բան չկա:

2. Եթե մարդն ինձ հիասթափեցնում է, ես նրան բացառում եմ իմ կյանքից: Ես կարող եմ բարևել նրան ու խոսել հետը, բայց որպես մարդ` նա ինձ համար արդեն գոյություն չունի:

3. Լավ հիշում եմ տատիկիս խոսքերը, ով ասում էր` հիշիր, աղջիկս, երիտասարդ աղջիկն արքայադուստր է, 40-ն անց կինը` թագուհի, իսկ 50-ից հետո նա կոմսուհի է:

4. Միշտ էլ կգտնվի մի կենդանի, ով քո մասին մի զզվելի բան կմտածի, մի ուրիշը, ով այդ ինֆորմացիան կտարածի, երրորդը, որ իր կողմից ինչ-որ բան կավելացնի, և մի ոչխար, որ անպայման կհավատա այդ ամենին:

5. Ցավոք, շատ ուշ է կինը հասկանում, որ ամուսնության գրանցման վայրում ոչ թե ամուսնության վկայական է ստանում, այլ երկրորդ աշխատանքային գրքույկը:

6. Ի՞նչ կարող է անել կինն առանց տղամարդու: Այստեղ մեկ տարբերակ կա` ամեն ինչ:

7. Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թևեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել:

8. Կոշիկներ գնեցի, կիսաշրջազգեստ չկա, կիսաշրջազգեստ գնեցի, վերնազգեստ չկա, դա էլ գնեցի, բաճկոն չկա, բաճկոնին հարմար պայուսակ չկա, պայուսակն էլ գնեցի ու տեսա, որ… կոշիկները չեն սազում հետը:

9. Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջև, ու հենց դա էլ կոչվում է կյանք:

10. Ի~նչ եք ասում, ինձ սև ցուցակ են գցել: Թեկուզ Կարմիր գրքի մեջ ներառեք, թքած ունեմ:

11. Ծանոթներիցս մեկին մի անգամ հարցրի, թե նա պանիր սիրո՞ւմ է արդյոք, ինչին վերջինս բացասական պատասխան տվեց:
Այ քեզ տարօրինակ բան. Առնետի մեկն է, բայց պանիր չի սիրում:

12. – Ասացեք խնդրեմ, իսկ ո՞ր քարն է ձեզ պահպանում:

– Սիրելիս, որը որ ձեռքս է ընկնում, այն էլ պաշտպանում է:

13. Ես այն մարդն եմ, ով մի վայրկյանում կարող է գժվել, ատել ողջ աշխարհն ու մեկ րոպե անց ժպտալ ու ասել, թե ինչ լավն է այս կյանքը:

14. Երբեք մի հավատա կանանց մասին բամբասանքներին: Դրանք տարածում են կամ այն տղամարդիկ, ովքեր նրանց նվաճել չեն կարողացել, կամ էլ այն կանայք, ովքեր նրանց նախանձում են:

15. Շնորհակալություն սիրուհիներին ու ամուսիններին իրարից բաժանողներին: Չէ՞ որ նրանց շնորհիվ կինը ժամանակին հասկանում է, որ այնտեղ չի գնում, ուր պետք է, և ոչ նրա հետ, ում հետ պետք է:

16. Կես լիտր խմելուց հետո կարողանում եմ աշխատել, անգամ մեկ լիտրից հետո եմ կարողանում աշխատել, իսկ ահա 2 լիտրից հետո ղեկավարում եմ:

17. Ես մի անգամ արդեն ամուսնացած եղել եմ, և գիտե՞ք ինչ. Կնոջն ամուսին պետք չէ, կնոջը տղամարդ է պետք:

18. Սիրող կինն անսահման համբերություն ունի մինչև այն ժամանակը, երբ տղամարդը հատում է մի գիծ, ինչից հետո արդեն երբեք ոչինչ չի լինի:

19. Ամենադժվար պահին դու միայն քեզ ունես: Չմոռանաս այդ մասին երբեք:

20. Աստված իմ, ինձ ևս մեկ պարկ նյարդային բջիջներ տուր, որովհետև այն, ինչ դու ինձ տվել ես ծնվելիս, արդեն վերջացել է:

21. Հիմա նորաձև է հետևել սննդին ու արտաքին տեսքին: Սպասում եմ, թե երբ նորաձև կլինի հետևել լեզվին ու արած արտահայտություններին:

22. Լավագույն նվերը, որ տղամարդը կարող է տալ իր կնոջը, վստահությունն է, որ վաղը նա ավելի երջանիկ է լինելու, քան այսօր: