Այս երեխաներն աշխատում են դժոխային պայմաններում, որպեսզի մեր սմարթֆոնները մարտկոցներ ունենան. դաժան իրականություն


23:15 , 27 փետրվար, 2020

Աֆրիկայի հարավային հատվածում գտնվում է էժանագին կոբալտի արդյունահանման սիրտը։ Կոբալտն անհրաժեշտ է մարտկոցներ պատրաստելու համար։ Այն օգտագործվում է այնպիսի ընկերությունների սմարթֆոններում, նոութբուքերում և էլեկտրամոբիլներում, ինչպիսիք են Apple-ը, Samsung-ը և այլն։

Մայամբա Սիդիկին հանքափոր է, որն ամենաաղքատ երկրներից մեկում զբացվում է կոբալտի արդյունահանմամբ։ Նա ոչինչ չիտի գլոբալ մատակարարման ցանցում իր ունեցած մեծ դերի մասին։

Երբ ծագում է արևը, նա վերցնում  է իր բահն ու մուրճը, որոնք դրված են սենյակի անկյունում։ Մայամբան ապրում է կնոջ և երեխայի հետ։ Այնուհետև հագնում է շապիկն ու փոշոտ վերարկուն։ Նա հանքում աշխատում է օրուգիշեր։

Քնում է ստորգետնյա թունելներում։ Ոչ մի տեսակի արդյունաբերական գործիք և անգամ սաղավարտ նրան չի տրամադրվում։

Շուրջ 100 հազար հանքափորներ Կոնգոյում ձեռքերով տասնյակ մետրեր խորություն ունեցող հանքեր են փորում՝ առանց անվտանգությունն ապահովող միջոցների։ Աշխատավորների տրավմաներն ու մահացությունները սովորական երևույթ են։ Բացի դրանից, թունավոր նյութերի առկայության պատճառով մարդիկ խնդիրներ են ունենում շնչողության և վերարտադրողական օրգանների գործառույթների հետ կապված։

Կոնգոյում արդյունահանվում է աշխարհում շահագործվող կոբալտի 60%-ը։ Սմարթֆոնների համար օգտագործվում է 5-10 գ կոբալտ, նոութբուքերի համար՝ 30 գ, իսկ էլեկտրամոբիլների՝ 5-10 կգ։

Պետությունը չափազանց աղքատ է անվտանգության ու պաշտպանության միջոցներ ստեղծելու համար։ Իսկ ընկերությունները չեն հրաժարվում Կոնգոյից կոբալտ ներմուծելուց, քանի որ աշխարհին այդ նյութն ավելի քան պետք է։

Ոչ ոք չի խոսում այն մասին, թե քանի երեխա է Կոնգոյում այս աշխատանքով զբաղվում։ 2012 թ. այդ թիվը 40 հազար էր։ 2007 թ. ամերիկյան գործակալություններից մեկը հայտնեց, որ միայն մեկ բնակավայրում աշխատում է 4 հազար երեխա։

Տեղի իշխանությունները դժվարանում են լուծել այս հարցը։ Նրանք ասում են, որ գրեթե անհնար է երեխաներին հանքերում աշխատելուց հեռու պահելը, քանի որ չկան անգամ դպրոցներ, որոնք կօգնեն նրանց այլ բանով զբաղվել։