Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար


19:15 , 27 փետրվար, 2020

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այս կարծիքը Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գևարան հայտնել է El Mundo պարբերականում փետրվարի 27-ին հրապարակված հարցազրույցում:

«Դեռեւս վաղ է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,- ճշտել է Գևարան: Նա հավելել է, որ «Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղևորվում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: