Զինված և գազազած ամբոխի կարգախոսն էր «Մահ հայերին»


15:52 , 27 փետրվար, 2020
1988թ. փետրավրի 27-ին Սումգայիթում սկսվեց տեղի հայ ազգաբնակչության ջարդը: Այն կազմակերպվել էր ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից և Խորհրդային Միության ղեկավար կազմի անթաքույց աջակցությամբ: Շուրջ 3 օր տևած ջարդերի ընթացքում տարբեր վկայություններով սպանվել է մի քանի հարյուրից մինչև հազար հայ: Դեպքերի մեկնարկից մեկ օր առաջ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ անթաքույց ցինիզմով սպառնում էր՝ նշելով․ «Իսկ դուք չե՞ք մտածում այն 200 հազար հայերի մասին, ովքեր բնակվում են Ադրբեջանում»: Միայն երրորդ օրը խորհրդային բանակը մտավ Սումգայիթ, և անգամ այդ օրը մինչև երեկո բանակը կանգնած հետևում էր տեղի ունեցող սպանդին: Ինչևիցե, ո՛չ ադրբեջանական բարբարոսությունները, ո՛չ այդ ջարդերի գլխավոր աջակից և հովանավոր Մոսկվան չկարողացան կոտրել հայ ժողովրդի ազատագրական պայքարը 88-ի փառապանծ շարժման շրջանակներում: