Ռուսաստանում շատ ակտիվորեն որոշվում է աշխարհի ապագան


13:14 , 27 փետրվար, 2020

Ռուսաստանում շատ ակտիվորեն որոշվում է աշխարհի ապագան: Վերջապես համակարգից դուրս եկավ այդ պետության նորագույն պատմության ներքաղաքական պրոցեսների հիմնական ճարտարապետներից մեկը` Ասլան Դուդաևը․ դուք իրեն կճանաչեք Վլադիսլավ Սուրկով անունով: Նա դեռ 2013-ին պիտի հեռացվեր, երբ չկարողացավ Մեդվեդևին անցկացնել երկրորդ սռոկ: Հետո որպես վերջին շանս նրան տվեցին Ուկրաինայի ուղղությունը: Արդյունքում Ռուսաստանը պատերազմեց Ուկրաինայի հետ, ու պարզ չի` երբ և ոնց դրա հետևանքները կհաղթահարվեն: Շինելը հո պոզով-պոչով չի՞ լինում...

Կադրային մաքրազերծման հետ մեկտեղ ակտիվորեն առաջխաղացվում է նոր Սահմանադրությունը, որը կոչված է գրավոր ֆիքսել ռուսական ինքնիշխանական նկրտումները: Ըստ ամենայնի, այդ ամենը կֆիքսվի նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններով, ասենք, օրինակ, աշնանը, ամերիկյանից հետո... Մերինի հետ զուգահեռ էլի...