Իսրայելական հասարակությունում Էրդողանի՝ որպես «տարածաշրջանային բռնապետի մասին» ընկալումները խիստ բացասական են (Video)


11:42 , 27 փետրվար, 2020

Իսրայելում ընթացող նախընտրական քարոզարշավում ընդդիմության կողմից իշխանությունների դեմ կիրառվող ամենատարածված և հաջողված քարոզչական ուղղություններից մեկն էլ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև համեմատականների անցկացումն է, անգամ Նեթանյահուի էրդողանացումը։ Երկու ղեկավարների նույնացման հիմքը Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետի կողմից Թուրքիայի նախագահի օրինակով հնարավոր ամեն եղանակով իշխանությունը պահելու մոլուցքն է, որն անհերքելիորեն վնասում է ժողովրդավարական սկզբունքներին։ Հարկ է նշել նաև, որ իսրայելական հասարակությունում Էրդողանի՝ որպես «տարածաշրջանային բռնապետի մասին» ընկալումները խիստ բացասական են։

Գրառմանը կցված տեսանյութում Էրդողանն է, ով Նեթանյահուի ձայնով խոսում է ընդդեմ կախարդների լավ կազմակերպված որսի մասին այն դեպքում, երբ դրանք չկան և, ինչպես պարզվելու է, երբեք էլ չեն եղել․․․