Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան


11:58 , 27 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։

«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

«Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։

Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: