«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի երեք անձի միջև


23:26 , 26 փետրվար, 2020

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և նշել է, որ «Այո»-ի բրենդինգի մրցույթի համար հատկացված գումարը կբաշխվի երեք մարդու միջև:

«Դե ինչ, ընկերներ, «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»։