Փաշինյանը երկու քարի արանքում է, պետք է կողմնորոշվել. Արմեն Վարդանյան (Video)


23:52 , 26 փետրվար, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Իհարկե խնդիրները շատ են, և ես բնավ չեմ ասում թե իշխանությունն իդեալական է գործում,  հակառակը, շատ սխալներ է թույլ տալիս որոնք գուցե ներկայում այդքան էլ տեսանելի չեն, բայց ապագայում դրանց հետևանքները անպայման լինելու են: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ կա սելեկտիվ արդարադատություն, բայց մյուս կողմից էլ,  խնդրին իշխանության տեսանկյունից նայելու դեպքում, եթե բոլոր, այսպես ասած, նախկիններին անցկացնեն օրենքների մաղի տակով, ապա Հայաստանը կնմանվի Սահակաշվիլիի Վրաստանին, երբ մի պահ բանտերում 100 000 ավելի մարդ կար։  Սա ևս խնդիր է առաջին հերթին իշխանության համար, նշել է քաղաքագետը: Վարդանյանի խոսքով իշխանությունների վիճակը նախանձելի չէ, և Փաշինյանն, ըստ էության, երկու քարի արանքում է ու պետք է որոշի, թե որ ճանապարհով առաջ շարժվել, քանզի մարտահրավերներն իրոք լուրջ են:

 Մանրամասները՝ տեսանյութում: