16:46 , 13 հուլիս, 2013
Slaq.am-ը գրում է.
Հայաստանում է հայտնի երգչուհի Դիանա Քալաշովան: Նա եկել է մասնակցելու Լիդուշիկի մենահամերգին, որը տեղի կունենա վաղը: Դիանան արմատներով Հայաստանից է, ազգությամբ եզդի: Նա դժվարանում էր խոսել Հայերեն, ուստի մեր հարցերին պատասխանեց իր մայրենի լեզվով` եզդիերենով: Իր խոսքում Դիանան նշում է, որ իրեն շատ է դուր եկել Երևանը և բավական գեղեցիկ վայրեր է տեսել: Նա տեղեկացել է, որ Հայաստանում իրեն շատ են սպասում նաև իր ազգակից երեխաները և իր ջերմ ողջույններն է փոխանցում նրանց` նշելով , որ ուրախությամբ կհանդիպի նրանց հետ: