Էրդողանը փորձում է Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել ռուսների վրա. Ռուբեն Սաֆրաստյան


20:29 , 26 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` հրապարակային հայտարարություններն արդեն վկայում են, որ ռուս-թուրքական հարաբերություններն այս պահին շատ լարված են և գնալով դրանք էլ ավելի են ուժգնանում: Նա Tert.am-ի զրույցում նշեց, որ դեռևս նախանշան չկա, որ լարվածությունը կթուլանա:

«Բանն այն է, որ սիրիական ուժերը, իրականացնելով իրենց օրինական իրավունքը, իրեն տարածքները փորձում են ազատագրել այնտեղ գոյություն ունեցող տարբեր ծայրահեղական, ահաբեկչական, ջիհադիստական խմբավորումներից: Իսկ վերջիններիս սատարում է Թուրքիան: Սիրիական ուժերն էլ ստանում են Ռուսաստանի աջակցությունը. վերջիններիս օգնությամբ սիրիացիներն ազատագրում են իրենց տարածքները: Սա է պատճառը, որ թուրքերը շարունակում են պնդել, որ իրենք իրավունք ունեն այնտեղ իրենց զորքերը ևս ունենալու, զորքեր տեղակայելու»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ այս անգամ ռուսները կարծես՝ չեն ցանկանում տեղի տալ, շարունակելու են աջակցել Սիրիային, որ ազատագրի իր տարածքները թուրք «օկուպանտներից»:

«Այստեղ խնդիրը նաև հետևյալն է. սիրիական զորքն առաջ գնալով` շրջապատել են թուրքական յոթ պահակակետեր: Դա կաշկանդում է թուրքական զորքին, որովհետև վախենում են, որ սիրիական զորքը կոչնչացնի դա»,- ասաց նա:

Ռուս-թուրքական  առճակատումը նկատելի է նաև այլ կետերում.

Ռուբեն Սաֆրաստյանի նկատառմամբ` Լիբիայի հարցում ևս Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բևեռներում: «Այստեղ էլ լարվածությունը գնալով կուժեղանա: Դեռ նոր է այնտեղ ամեն ինչ սկսվում: Ներգրավված են ոչ միայն ռուսներն ու թուրքերը, այլև` եվրոպական մի շարք երկրներ»,- ասաց նա և հավելեց ևս մեկ լարվածության օջախ, որը Թուրքիայի պատճառով է ստեղծվել: «Լարվածության աղբյուր են Միջերկրական ծովի արևելյան ափերում թուրքական գործողությունները. այստեղ  գտնվել են մեծ նավթային պաշարներ, և իր ջրային տարածքներից այն կողմ, Թուրքիան հավակնություններ ունի: Դա դուր չի գալիս և Եգիպտոսին, և Կիպրոսին, և Հունաստանին, և Իսրայելին»,-ասաց Սաֆրաստյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ