Սուրկովը հայտնել է Կրեմլից հեռանալու պատճառը


00:21 , 27 փետրվար, 2020

Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել է Կրեմլից իր հեռանալու պատճառը: Այդ մասին նա պատմել է «Ակտուալնիե կոմենտարիի» հրատարակությանը տված հարցազրույցում:

«Չէ որ ես հիմնականում Դոնբասով եւ Ուկրաինայով էի զբաղվում: Համատեքստը փոխվեց, այդպես ասենք»,- պարզաբանել է նա:

Պետության ղեկավարի նախկին օգնականի խոսքով՝ պաշտոնաթողության դիմումն ինքը գրել է սեփական նախաձեռնությամբ: «Դա զուտ ինքնագլուխ արարք էր»,- ընդգծել է նա:

Ըստ որում Սուրկովը հավելել է, որ չի ափսոսում պետական ծառայությունից իր հեռանալու համար՝ նշելով, որ դա պետք է արդեն վաղուց արվեր: Նա պարզաբանել է, որ իրեն գոյություն ունեցող համակարգի մաս չի զգում եւ չի կարող հինգ տարուց ավելի մի բանով զբաղվել:

Պետական ծառայությունից Սուրկովի հեռանալու մասին հայտնի է դարձել հունվարի 25-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրկովին պաշտոնից ազատելու հրամանագիրն ստորագրել է փետրվարի 18-ին: Ըստ որում Կրեմլում վստահություն են հայտնել, որ նախկին օգնականի տաղանդն ու փորձը իրենց կիրառությունը կգտնեն այլ ոլորտներում:

Վլադիսլավ Սուրկովը Ռուսաստանի նախագահի օգնականն էր 2013 թվականից: Նա համակարգում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման հարցերը: