Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, գրանցվել է մահվան 19 դեպք


19:00 , 26 փետրվար, 2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Երեկվանից մինչեւ փետրվարի 26-ի կեսօրը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք: Այս 44 դեպքի հաշվառմամբ վարակվածների թիվը հասնում է 139-ի»,-ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում: Ջահանփուրը նաեւ հայտնել է կորոնավիրուսի նոր չորս զոհի մասին: Այդպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 19-ի: 44 դեպքով վարակվածների թվի ավելացումն ամենաբարձր ցուցանիշն է դարձել փետրվարի 19-ից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: