Չկա տիեզերքում այնպիսի հավանականություն, որ Նիկոլը կարող է հաղթել իր «Այո»-ով առանց հանրաքվեի արդյունքները կեղծելու


18:23 , 26 փետրվար, 2020

Բերեք մի պարզ իրողություն ֆիքսենք այս հակասահամանադրական հանրաքվեի մասին. չկա տիեզերքում այնպիսի հավանականություն, որ Նիկոլը կարող է հաղթել իր «Այո»-ով առանց հանրաքվեի արդյունքները կեղծելու։

Սա, կարելի է ասել, մաթեմատիկական աքսիոմ է, ու հիմա հիմնավորեմ դա։

- Իր ռեյտինգի պիկին Նիկոլը (հենց Նիկոլը, այլ ոչ ուրիշները) ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 885000 ձայն։ Տարբեր հաշվարկներով այդ ժամանակ Նիկոլի ռեյտինգը 80-90 տոկոս էր։

- ԱԺ արտահերթի ժամանակ մասնակցությունը 44.5 տոկոս էր, ու դա պայմանավորված էր միմյայն նրանով, որ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ-ն, ինչը հնարավորություն տվեց բացարձակ բովանդակազուրկ Նիկոլին կերտելու հրեշի ու հերոսաբար հաղթելու դրան՝ հընթացս կատալիզացնելով մարդկանց մոտ ընտրություններին մասնակցելու մղումը տարատեսակ շոուներով ու հիստերիկ դրսևորումներով։

- 2020 թվականի ապրիլի դրությամբ, երբ Նիկոլին անվերապահ աջակցություն հայտնողների թիվը 15-16 տոկոս է (հիշե՛ք, որ իշխանություններին աջակցողները սովորաբար որևէ կերպ չեն թաքցնում դա), իսկ Նիկոլը չի կարողանում ճարել նոր հրեշի, որին նա հերոսաբար կհաղթի, նրա մղձավանջը ոչ թե «Ոչ»-ի հաղթանակն է, այլ որ իր #ЦЗП #ПЗЦ չդառնա մասնակցության ցածր շեմի պատճառով։

- Որպեսզի #ЦЗП-ն հաղթի, Նիկոլը պետք է մոտ 650000 քվե հավաքի, ինչը մոտ 30 տոկոսով ավելի քիչ է, քան 2018 թվականին։ Սա ինքին ուժերի գերլարում ենթադրող ցուցիչ է, իսկ եթե հաշվի առնենք այն, որ Նիկոլի ռեյտինգը 2018-ից հետո ու հատկապես վերջին մի քանի ամիսների գրիչ-իկռա-ֆեյքերի ֆաբրիկա բոմբերից հետո նվազել է շատ ավելի շատ, քան 30 տոկոսն է, խնդիրը դառնում է տեխնիկապես անիրագործելի, եթե իշխանությունները չդիմեն նկարչության ու կեղծարարության։

- Հանրաքվեներին մասնակցությունը ավանդապես ավելի ցածր է լինում, քան համապետական ընտրություններին։ Դա ունի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, և վստահ եմ, որ այս անգամ էլ բացառություն չի լինելու։

Հիմա՝ ամենակարևորի մասին.

- Եթե դուք օրինապաշտ քաղաքացի եք ու չեք ուզում, որ կախ ծիծիկներով ու ֆալցետով անհավասարակշիռ պրիդուռոկը օժտվի միահեծան իշխանությամբ պետության բոլոր ճյուղերում ու մակարդակներում, ապա ամենաճիշտ բանը, որ կարող եք անել, ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՆ Է։

- Չմասնակցելը ամենաճիշտն է, որովհետև անգամ հանրաքվեի արդյունքները կեղծելու համար կենսական նշանակություն ունի ընտրատեղամաս եկած ընտրողների թիվը։ Բացարձակ նշանակություն չունի, որ դուք ՈՉ քվեարկեք, որովհետև եթե ձեր ընտրատեղամասի հանձնաժողովում սկզբունքային և ուշադիր անդամներ չլինեն «ՈՉ»-ի շտաբից, ձեր քվեաթերթիկը շատ հանգիստ կարող է հայտնվել «ԱՅՈ»-ների տրցակում։

- Եթե, այնուամենայնիվ, չմասնակցելը ձեր համար խնդրահարույց է, որովհետև դուք, օրինակ, պետծառայող եք կամ էլ, այլ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ստիպված եք մասնակցել, ապա անվավեր դարձրեք քվեաթերթիկը, ընդ որում՝ այնպես, որ դա հնարավոր չլինի աննկատ մտցնել «ԱՅՈ»-ի տրցակի մեջ։

Ու ամենավերջում՝ Նոլիկի առանց այն էլ հարամված կոմբինացին վերջնականապես հարամելու համար մինիմալ ուշադրություն դարձրեք նախընտրական քարոզարշավին, մինիմալ արձագանքեք դրան, ձեր մասով մինիմալ հանրային ուշադրություն գեներացրեք Նիկոլի ձեռնարկած ու ձեռնարկելիք կրկեսի նկատմամբ։

Եթե բավարար թվով քաղաքացիներ հետևեն այս պարզ ցուցումներին, ապա Հրայրի գրիչը կդառնա իսկական թարս բուսնած խիար Նոլիկի մոտ, չնայած վստահ չեմ, որ վերջինիս դա դուր չի գա։