Հեղափոխության հակառակ կողմը


18:21 , 26 փետրվար, 2020

Գրեթե ամեն խոշորամասշտաբ իրողություն կամ իրադարձություն մենք՝ հայերս, կապում ենք մեզ հետ, նկարագրում ամենավառ գույներով, այն կապում միայն ու միայն հայի տեսակի հետ, կապում հայի գենի հետ, հայի խելքի հետ։ Չեմ ասում, թե հայը յուրահատուկ ազգ չէ, բայց և այնպես մենք մեզ շատ ենք գերագնահատում, որը, որպես կանոն, խանգարում է մեզ։ Այս երևույթը, որը բնորոշ է մեր ազգին, ես անվանում եմ հայի սինդրոմ։ Երևակայությունը վատ բան չէ, բայց ամենավատն այն է, երբ մենք փորձում ենք ուրիշներին (ինչու չէ, ինքներս մեզ) համոզել, որ մեր երևակայությունն իրականություն է։ Բայց կա նաև բանականություն, որը գնահատում է երևակայության և իրականության տարբերությունը։ Ցավոք սրտի, մենք ատում ենք բանականությունն ու փաստերը։ Մենք մեզ հարմարավետ ենք զգում երևակայության մեջ և ատում բոլոր նրանց, ովքեր իրականության աչքերին ուղիղ են նայում, շարժվում իրականության դժվար արահետներով։

Հիմա ուզում եմ անդրադառնալ հայ ժողովրդի ամենաերևակայական իրադարձությանը։ Գիտեմ՝ սկսվելու է տարատեսակ վայրահաչոցների, ցնդաբանություների և մեղադրանքների մի ահռելի քանակություն ինձ ուղղվել, բայց հային նկարագրելիս մոռացա նշել մեր անսահման համառության մասին, այնպես որ հային բնորոշ համառությանբ կքայլեմ իրականության արահետով։

Այսքան երկարաշունչ էր նախաբանը մի պարզ պատճառով․ որովհետև նույնքան դժվար կլինի մարդկանց ընդունել այն, ինչը կկարդան։

Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ «թավշյա հեղափոխությունը»։ Ովքեր չգիտեն, թող իմանան․ հեղափոխությունները մեկ-երկու օրում չեն լինում։ Հեղափոխությունները երկար տարիների փորձություներ են անցնում։ Մեր հեղափոխությունն էլ բացառություն չէր։

Հիմա գնանք հեղափոխության ակունքներ։ Երեքը սեպտեմբերի 2013 թվական։ Հայաստանը բոլորի համար անսպասելի (նկատի ունեմ նաև ՀՀԿ-ին) անդամակցում է Մաքսային միությանը։ Այդ անդամակցության պատճառների մասին մեկ մարդ գիտեր՝ Սերժ Սարգսյանը։ 2013թ․ սեպտեմբերի վեցին՝ Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ, Սերժ Սարգսյանը հնչեցնում է նույնքան անսպասելի մի միտք, որքան անսպասելի էր Մաքսային միությանը ադամակցելը։ Հարցին՝ թե ինչո՞ւ հայ ժողովրդի կարծիքը չհարցրիք մինչև անդամակցելը, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ մեկ գիշերվա ընթացքում հայ ժողովրդի կարծիքը ինչպե՞ս հարցնեի։ Հետևությունը մեկն է․ պարտադրված է ստորագրել։ Իսկ պարտադրել ռուսները շատ են սիրում, մանավանդ երբ գիտեն թույլ կողմերդ (ԱՐՑԱԽԸ)։ Այդ ժամանկ էլ Սերժ Սարգսյանը հանձնարարում է ստեղծել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով, իսկ հարցազրույցներից մեկում հայտարարում, որ երկրի ճակատագիրը չպետք է կախված լինի մեկ մարդուց։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ