Tert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակ Garoon գործակալության տնօրեն Ռաֆայել Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբերանշանի կրկնության վերաբերյալ բարձրացված աղմուկի առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ:
«Բոլորն ինձ հիմա հարցնում են, ես չեմ ուզում ինչ-որ մեկին պարզաբանում տալ, ինչ-որ մեկին՝ ոչ: Ես հայտարարությամբ հանդես կգամ»,- ասաց գործակալության տնօրենը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ, որի հաղթողը կստանար 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողի անունը.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ