Հելսինկյան ասոցիացիայի կողմից կատարած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը


16:31 , 13 հուլիս, 2013
                      ՊՆ մամլո խոսնակ

Զորակոչի ընթացքում ցանկացած զինակոչիկի հետ առարկայական խնդիրների դեպքում տարբեր հասարակական կառույցներ այդ թվում նաև նշված գրասենյակը մեզ դիմել են և ստացել հստակ պատասխաններ:
Հելսինկյան ասոցիացիայի կողմից կատարած հայտարարությունը քանի որ կատարված է առանց որևէ փաստարկների անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին անթույլատրելի են այդ հայտարարության մեջ թույլ տված որոշ գնահատականներ և ընդհանրացումներ որակումներ, այդ թվում նաև ՀՀ ԶՈւ-երը վարկաբեկող բնույթի:
ՀՀ ՊՆ-ը հայտնում է որ առողջական վիճակի համար ոչ պիտանի ճանաչված անձանց ծառ զորակոչելը հանդիսանում է հանցագործություն, իսկ այդ մասին չհիմնավորված և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների տարածումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: