16:03 , 13 հուլիս, 2013
քո սև աչքերը
քո սև ունքերը
քո սև մորուքը
ինձ խելքահան են անում
ուզում եմ կում կում խմեմ քո պինդ բաժակից
ուզում եմ նայես աչքերիս
ու երանություն տաս աչքերովդ
ուզում եմ համբուրել քո համով շուրթերը
ուզում եմ ձեռքերս բռնես քո մեծ ձեռքերով
ու սովորացնես թե ոնց պիվայի շիշը բացեմ զաժիգալկայով
ուզում եմ ինձ պինդ գրկես ու չթողնես
ինձ բռնես ու ճզմես
ու ես վերանամ ու կորեմ գնամ
ուզում եմ լինեմ ուրիշը
ուզում եմ սուզվեմ քո սև էներգիայի մեջ
քո սև, բայց բարի էներգիայի մեջ
խորը սուզվեմ ու շունչս պահեմ
հետո դուրս գամ օդ քաշեմ
ուզում եմ ձեռքերս դնեմ դեմքիդ
ուզում եմ զգամ քո թշերի փափկությունը
ուզում եմ մարմնիս զգամ քո սև սև մորուքիդ ծակծկոցը
ուզում եմ քեզ լսեմ անընդհատ
ուզում եմ քեզ տանեմ իմ հետ
ուզում եմ ինձ տանես
ուզում եմ....քեզ