«Լճաշեն» պոմպակայանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով 9:30-20:00 Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ջրամատակարարումը դադարեցվել է


13:06 , 26 փետրվար, 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լճաշեն» պոմպակայանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով ս.թ. փետրվարի 26-ին ժամը 09:30-20:00 դադարեցվել է Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, այդ թվում Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: