Հոնկոնգը կորոնավիրուսի պատճառով բնակիչներին 1,3-ական հազար դոլար կվճարի որպես սոցաջակցություն


12:13 , 26 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում: Փետրվարի 26-ին այդ մասին հայտարարել 1 տեղի վարչակազմի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը՝ Օրենսդիր խորհրդում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով”

«Վերջին ամիսներին սոցիալական ցնցումները (2019 թվականի ամռանը բռնկած հակակառավարական բողոքները) եւ կորոնավիրուսային վարակի նոր համաճարակը ծանր հարված հասցրեցին Հոնկոնգի տնտեսությանը»,- արձանագրելէ նա:

«Հանգամանալի քննարկումից հետո ես որոշեցի 10 հազարական հոնկոնգյան դոլար հատկացնել Հոնկոնգի՝ 18-ից բարձր տարիքի մշտական բնակիչներին՝ սպառման խթանման եւ բնակչության ֆինանսական բեռի թեթեւացման նպատակով»,- հայտնել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը :