15:57 , 13 հուլիս, 2013

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա վերադարձել է Քաթարից: Երգչուհին այնտեղ մենակ չէր: «Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան Band»-ի ղեկավար դաշնակահար Կարեն Մամիկոնյանն ու երգչուհին օրերս են վերադարձել Քաթարից, որտեղ հանդես են եկել համերգային ծրագրերով:


«Մենք Քաթարում անցկացրինք մոտ չորս ամիս, այդ ամիսների ընթացքում հանդես ենք եկել 100 համերգով: Հիմնականում մեր լսարանը տուրիստներն էին, բայց հայեր էլ էին շատ գալիս մեր համերգը լսելու: Հիանալի տպավորությամբ եմ վերադարձել: Հայաստանն էլ շատ էի կարոտել»:


Ի դեպ, Անուշիկի բացակայության ժամանակ այստեղ լուրեր էին պտտվում, որ Անուշիկն ու Կարենը միասին են: ArmStar.am-ը փորձեց անմիջապես Անուշիկից ճշտել այս լուրի իսկությունը.


«Այո, մենք միասին ենք: Մեր հարաբերությունները ծնվել էին մինչ մեր ուղևորությունը, բայց, ինչպես ասում են, ճանապարհորդության ընթացքում ավելի լավ ես կարողանում մարդուն ճանաչել: Այս ուղևորությունը մեզ օգնեց ավելի ամրապնդել մեր հարաբերությունները»,- ասաց Անուշիկը:


Շարունակությունը՝ այստեղ