Տղամարդու ժանյակավոր ներքնազգեստի նոր հավաքածու է թողարկվել


08:54 , 26 փետրվար, 2020

Ավստրալական Hommemystere ապրանքանիշը տղամարդկանց ժանյակավոր ներքնազգեստի նոր հավաքածու է թողարկել: Տեսականու լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի կայքում:

Հավաքածուն ներառում է կրծկալների և վարտիքների տարբեր մոդելներ, ինչպես նաև մի քանի բոդիներ: Hommemystere-ի արտադրանքը պատրաստված է մետաքսից, ատլասից, ժանյակից, պոլիամիդից և ներկայացված է հինգ չափերով՝ S-ից մինչև XL:

Օրինակ, ներքնազգեստի նոր Coco կոմպլեկտը բաղկացած է թափանցիկ կրծկալից և նույն գործվածքից վարտիքից՝ սև և սպիտակ գույներով: Ապրանքանիշի կայքում դրա արժեքը 50 դոլար է:

«Նոր դիզայնն ուղղակի անհավատալի է. այն ամենահարմարնն է այն ամենից, ինչ ես արդեն ունեմ»,- գրել է գնորդներից մեկը:

Մեկ այլ օգտատեր հիացել է 28 դոլարանոց սպիտակ ժանյակով և մեջքի հատվածում թափանցիկ գործվածքով վարդագույն բոդիով: «Սա միաժամանակ պրակտիկ է և սեքսուալ, իսկ նման բան հազվադեպ է հանդիպում»,- նշել է նա:

«Իմ ընկերուհին հիանում է, երբ ես նույն երանգի կրծկալ և վարտիք եմ կրում»,- գրել է մեկ ուրիշը: