Կաղամբով աղցանի լավագույն բաղադրատոմսը. 5 րոպե, և պատրաստ է


04:43 , 26 փետրվար, 2020

Բաղադրիչներ

1. Կաղամբ – 300 գ
2. Լոլիկ – 4 հատ
3. Պինդ պանիր – 150 գ
4. Կանաչի (սամիթ, մաղադանոս) – 50 գ
5. Աղ
6. Մայոնեզ

Պատրաստման եղանակը

1. Կաղամբը մանր կտրատել, աղ ավելացնել, որպեսզի հյութը դուրս տա:

2. Լոլիկները և կանաչիները կտրատել:

3. Պանիրը անցկացնել քերիչով:

4. Խառնել բոլոր բաղադրիչները, խառնել և ավելացնել մայոնեզը: