Խորհրդային դատարանն աշխարհի ամենաարդար և հումանիտար դատարանն է։ ԽՍՀՄ-ում այս միտքն էր անընդհատ քարոզվում։ Նա համարվում է անվտանգության երաշխավոր և պաշտպան այն մարդկանց համար, ովքեր կոմունիզմ էին կառուցել և ապահովել լուսավոր ապագա, սակայն իրականում կոմունիստական ամբողջատիրական համակարգում ամեն ինչ այլ կերպ էր։ ԽՍՀՄ-ի քրեական օրենսդրությունը մեծ քանակությամբ ճակատագրեր է կործանել։
Այն, ինչն ուրիշ երկրներում համարվում էր սովորական, խորհրդային մարդու համար կարող էր բանտ ընկնելու պատճառ դառնալ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շրջանառությունից դուրս մնացին այս հոդվածները։ Այսօր դրանք ընկալվում են որպես հիմարություն։
Այս 4 սովորական բաները ԽՍՀՄ-ում կարող էին դատվածության պատճառ դառնալ։
1981 թվականին երիտասարդությունը սկսեց հետաքրքրվել կարատեով։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց այն քրեականացնող հոդվածը։ Այս ճապոնական մարտարվեստը սովորելու համար նախատեսվում էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Այս հոդվածով դատվել է ընդամենը մեկ մարդ՝ Վալերի Գուսևը։ Դատական գործընթացը ձևական էր և ցուցադրական։
Ենթադրվում էր, որ իշխանությունները վախենում էին հավանական հետևանքներից։ Այս մարտարվեստի սաները, ում սովորեցնում էին հավատարմություն և հարգանք ուսուցիչների նկատմամբ, կարող էին դառնալ անկառավարելի։
Այս արգելքը կարճ ժամանակ գործեց։ Այն հանվել է 1989 թվականին։
Ցանկացած մարդ պարտավոր էր ապրել և աշխատել ի բարօրություն երկրի զարգացման։ Պորտաբույծները և ծույլերը, որոնք խուսափում էին օգտակար հասարակական աշխատանքից, դաժանորեն պատժվում էին օրենքով։
Այս ցանկի մեջ էին մտնում ոչ միայն հարբեցողները, այլ նաև արվեստի ներկայացուցիչները՝ երաժիշտները, բանաստեղծները, նկարիչները։ Անդրոպովի ժամանակ խանութներում և այլ հասարակական վայրերում աշխատանքային ժամերին հերթապահում էին ոստիկանները, որպեսզի բացահայտեին պորտաբույծներին։
Այս հոդվածը կիրառվում էր նաև այն մարդկանց դեմ, ովքեր ունեին այլ քաղաքական հայացքներ։ Այս հոդվածով է դատապարտվել նաև Իոսիֆ Բրոդսկին։ Հոդվածը հանվել է 1991 թվականին։
ԽՍՀՄ-ում քրեականացված էր նաև «գնիր էժան և վաճառիր թանկ» գաղափարախոսություն ունեցող շուկայական գործունեությունը։
ԽՍՀՄ-ում բոլոր տեսակի ապրանքների պակաս կար, այդ պատճառով ներկրված ապրանքների մեծ պահանջարկ կար երկրում։ Դրա համար շատ-շատերը ռիսկի էին գնում։ Օգտվելով դիվանագետների, ծովագնացների և այլ մարդկանց միջնորդություններից՝ նրանք պակասող ապրանքների առևտուր էին անում։
Սպեկուլյացիա անողներին սպառնում էր մինչև 7 տարի ազատազրկում։
80-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում հայտնվեցին տեսամագնիտոֆոններ, ինչպես նաև արտասահմանյան ֆիլմեր։ Սակայն ոչ բոլոր ֆիլմերն էր թույլատրվում նայել։ Արգելված ֆիլմ դիտելու համար նախատեսված էր 3 տարվա ազատազրկում։
Հավանաբար շատերն են հիշում ոստիկանության գիշերային ռեյդերը։ Ստուգողների խմբերը ֆիլմերի հատուկ ցանկով շրջում էին բոլորի տներով և հայտնաբերում էին արգելված ֆիլմեր։ Դրանք հայտնաբերելուց հետո նրանք անջատում էին տվյալ բնակարանի հոսանքը և հեռանում։