Նովրուզին Իրանից ՀՀ է գալիս 40,000 զբոսաշրջիկ, եթե սահմանը փակ մնա, դա ուղղակիորեն կազդի տնտեսության վրա. տնտեսագետ


22:26 , 25 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Փակ սահմաններն ունենում են իրենց բացասական հետևանքները, հատկապես բարեկամ երկրների հետ ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իրանի հետ փակ սահմանի տնտեսական հետևանքին և թե ինչով դրանից կտուժի Հայաստանը:

«Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացնելու հսկայական պոտենցիալ կա, ցավոք 2019 թվականի ցուցանիշները արտահանման հատվածը շուրջ 10.3 մլն դոլարի չափով անկում են գրանցել 2018 թվականի նկատմամբ 94.2 մլն դոլարից դառնալով 83.9 մլն դոլար: Ներմուծումն ավելացել է, ավելացնելով նաև ներմուծում-արտահանում հարաբերակցության բացասական սալդոն: 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունն Իրանից ներմուծել է 324.93 մլն դոլարի ապրանք»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ մենք հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա, որն ամբողջ արտահանման մեջ ունի ավելի քան 90 % տեսակարար կշիռ: «Այս իմաստով փակ սահմանները խնդիրներ չեն հարուցի, իսկ ոչխարի մսի կամ մետաղի ջարդոնի արտահանման դեպքում դժվարություններ կլինեն: Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը որոշել է բեռանփոխադրումներին չխոչընդոտել, այնուամենայնիվ տնտեսական գործունեություն իրականացնելու մեջ կան ռիսկեր, ինչն էլ տնտեսվարողներին որոշումներ կայացնելու մեջ կանգնեցնում է դժվարությունների առաջ, քանի որ հայտնի չէ, թե կորոնավիրուսն ինչ մասշտաբների կհասնի և ԻԻՀ կառավարությունն ինչ կորոշի»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն Իրանից ներմուծում է նավթամթերքի մի շարք տեսակներ, գյուղատնտեսական և հանքարդյունահանման մեջ օգտագործվող պարարտանյութեր, շինարարական ապրանքներ և այլն: Վիրուսի մասշտաբների հնարավոր մեծացմանը զուգահեռ, կարող են ժամանակավորապես դադարեցվեն որոշ գործունեություններ, ինչի օրինակն արդեն կա Չինաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ