Armdaily.am-ը գրում է․
Փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը։ Սակայն իշխանություններն իրենց քարոզարշավը կսկսեն այսօրվա դրամահավաք-երեկոյից հետո, որը տեղի է ունենալու Dvin Music Hall -ում։
ArmDaily.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին արդեն հավաքվել են մի շարք պաշտոնատար անձինք։ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գոռ Գևորգյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մի շարք այլ հրավիրյալ անձինք։
Նշենք, որ միջոցառումը փակ է լրագրողների համար ե ներսում նկարահանումներ իրականացնել հնարավոր չէ։