Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին


18:13 , 25 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Նախկինում քաղաքական իշխանության գործընկերները հայտարարում էին, որ ամբողջ դատական իշխանությունը կոռումպացված է, այսօր նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից լսում եմ, որ մեր դատական իշխանությունը մեծամասնությամբ լավն է, և կան որոշ դատավորներ, որոնք պղտորում են ջուրը: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ես այստեղից երկու հետևություն ունեմ. կա՛մ մեր քաղաքական գործընկերները նախկինում անպատասխանատու հայտարարություններ էին անում և սևացնում էին բարեխիղճ դատավորներին, կա՛մ մեր քաղաքական իշխանության գործընկերներն արդեն ունեն հավատարմության երդում դատական իշխանության դատավորների մեծամասնությունից, երկու դեպքում էլ անընդունելի է և սա արդեն անպատասխանատու վերաբերմունք է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ