Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը


16:10 , 25 փետրվար, 2020
91 տարեկանում կյանքից հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է egypttoday.com կայքը:

Երկրի չորորրդ նախագահը Եգիպտոսը ղեկավարել է երեք տասնամյակ՝ մինչ 2011թ. փետրվարի 11-ի պաշտոնանկությունը:

Մուբարաքը տապալվել է «Արաբական գարնան» շրջանակում ծագած բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին:

2012թ. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել է, և Մուբարաքն ազատ է արձակվել: