Ամռանն ինձ հետաքրքիր որոշում է սպասվում. Սմոլինգը` Ռոմայի հետ պայմանագրի մասին


14:48 , 25 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», մեկնաբանել է մշտական հիմունքներով իտալական թիմ իր տեղափոխության հավանականությունը:

Սմոլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը, և ակումբն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի, բայց անգլիացին դիտարկում է մշտական հիմունքներով «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը:

«Իտալիան նոր երկիր ու նոր փորձ է ինձ համար: Բայց ես շատ արագ ներգրավվեցի թիմում, երկրպագուներն իրենց սերն ու աջակցությունը ցուցաբերեցին ինձ, այդ իսկ պատճառով ես հետաքրքիր որոշում պետք է կայացնեմ: Տեսնենք` ինչ կլինի մրցաշրջանի վերջում:

Խոսել ենք Սուլշերի հետ, ու ես ասել եմ, որ սովոր եմ խաղալ գրեթե ամեն խաղում, երբ լավ մարզավիճակում եմ գտնվում ու առանց վնասվածքների: Այդ իսկ պատճառով, երբ իմ ժամանակը կարող էր երկու անգամ կրճատվել, եղած տարբերակների մեջ չկար ավելի լավը, քան «Ռոման»: Մենք այդ մասին բաց խոսեցինք ու կարողացանք հասնել ցանկալի արդյունքի` երկու կողմերի համար»,- Սմոլինգի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: