Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ


14:13 , 25 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների, այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։

«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», - ասաց Արսեն Ավագյանը։

Հարցին՝ եթե Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկություն հայտնեն վերադառնալ Հայաստան, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, կամ եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր դիմել են դեսպանատուն հայրենիք վերադառնալու պահանջով, ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետը պատասխանեց.

«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: