Տարվեցինք կորոնավիրուսով և չնկատեցինք, որ Եմենի հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները


13:11 , 25 փետրվար, 2020

Տարվեցինք կորոնավիրուսով և չնկատեցինք, որ Եմենի հութիների Անսարալլահ կազմակերպությունն օրերս հրթիռակոծել էր Սաուդյան Արաբիայի ազգային՝ ԱՐԱՄԿՈ նավթային օբյեկտները։

Վերջին շրջանում ԱՐԱՄԿՈ ընկերության օբյեկտներն արդեն երկրորդ անգամ են ենթարկվում հրթիռակոծության։
Ակնհայտ է, որ կարճ ժամանակահատվածում նմանօրինակ հարվածները հսկահայական վնասներ են պատճառելու հիմնականում նավթադոլարների վրա կառուցված պետության բյուջեին, բայց այստեղ, բացի տնտեսական վնասից, մեկ այլ պահ էլ կա։ Բանն այն է, որ այդ հարվածները տեղի են ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Սաուդյան Արաբիա այցելության համատեքստում։

Այս հարվածներով, ըստ իս, փորձ է կատարվում հերթական անգամ վերահաստատելու այն միտքը, որ տարածաշրջանային իրադարձությունները կարող են կարգավորվել միայն տեղի խաղացողների միջև երկխոսությամբ և ջանքերով։