Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո երեք մասի բաժանված ինքնաթիռի օդաչուներից մեկը


02:15 , 25 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքական դատարանը թույլատրել է ձերբակալել փետրվարի սկզբին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներից մեկին: Վայրէջքից հետո օդանավը երեք մասին էր բաժանվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Նշվում է, որ ձերբակալվել է Մահմուդ Արսալանը, որը մեղադրվում է անզգուշության հետևանքով մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար, որն էլ մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։