Իրանական միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 26-ին Վիեննայում


05:30 , 25 փետրվար, 2020

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ փետրվարի 24-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը։

«Փետրվարի 24-ին Վիեննայում կկայանա ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը»,- նշվում է հայտարարության մեջ: Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում՝ հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգի Շմիդի նախագահությամբ: «Նիստին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները»,- ասվում է հայտարարության մեջ։