«Խելագարի հեղինակություն ստեղծելն ամենից հեշտ գործն է, իսկ ահա դրանից ազատվելը` գործնականում անհնար է». Լուիս Քերոլի 10 լավագուն մտքերը, որոնք կյանքի լավ ուղեկիցներ կարող են լինել


04:09 , 25 փետրվար, 2020

Լուիս Քերոլը (Չարլզ Լաթուիջ Դաջսոն) անգլիացի գրող է, փիլիսոփա և մաթեմաթիկոս։ Համաշխարհային գրականության պատմության մեջ նա մտել է, որպես «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթների հեղինակ։

  1. Սկսիր սկզբից և շարունակիր, մինչև չհասնես վերջին. Հենց այդ ժամանակ էլ կանգ առ։
  2. Ամեն ինչ իմաստ է ունենում այն ժամանակ, երբ կարողանում ես տեսնել այն։
  3. Որքան սխալ է, այնքան ավելի ճշմարիտ է։
  4. Երբեմն Ալիսան ինքն իրենց լավ խորհուրդներ էր տալիս։ Ափսոս, որ միշտ չէ, որ հետևում էր այդ խորհուրդներին։
  5. Թագուհիները գործարքների մեջ չեն մտնում։
  6. Ինտելեկտուալ ժամանցը հարկավոր է մեր հոգևոր աճի համար։
  7. Խելագարի հեղինակություն ստեղծելն ամենից հեշտ գործն է, իսկ ահա դրանից ազատվելը գործնականում անհնար է։
  8. Բացատրելու լավագույն ձևը՝ ինքնուրույն անելն է։
  9. Եթե չգիտես ինչ ասել, ապա խոսիր ֆրանսերեն։
  10. Ես դա հստակ գիտեմ, սակայն հստակ չգիտեմ, թե որտեղից դա գիտեմ։