Կենդանակերպի 3 նշաններ, որոնց կին ներկայացուցիչները չեն կարողանում զսպել իրենց


03:09 , 25 փետրվար, 2020

Կանայք միշտ առեղծվածային են, սակայն կենդանակերպի նշանների այս 3 ներկայացուցիչների մոտ որակներն ու գաղտնիքները անընդհատ հակասում են միմյանց։ Նրանք շատ վառ անհատներ են, որոնք մեծ դժվարությամբ են ղեկավարում իրենց, դժվար է դիմադրել նրանց բարդ և բռնկուն բնավորությանը։

Առյուծներ

Կին Առյուծները սովոր չեն իրենց հանգիստ պահելուն. Եթե նրանք ինչ-որ բան չեն հավանում, ապա միանգամից բարձրաձայնում են այդ մասին։ Զգացմունքների հարցում նրանք անկեղծ են. երբ զվարճալի է՝ նրանք հանգիստ ծիծաղում են, և բարկանում են, եթե ինչ-որ բան այն չէ։ Նրանց հարգում են, սիրում և վախենում նրանց անմիջականությունից։ Առյուծները կարողանում են իրենց զսպել, եթե դրանից է կախված կարևոր գործի ելքը։ Առյուծները նաև այն նշաններից են, որոնք նախընտրում են առաջինը լքել զուգընկերոջ։

Երկվորյակներ

Երկվորյակների մեջ մի քանի հակասական անհատներ են ապրում։ Նրանք ունեն նաև որակների մի ողջ ներկապնակ։ Այս պատճառով կանայք դժվարանում են զսպել իրենց, հաճախ ասում են այն՝ ինչն առաջինն է անցնում իրենց մտքով։ Երկվորակները կարողանում են վայելել կյանքը և գնահատում են ցանկացած վայրկյան։ Նրանք հրաժարվում են կանոններից, որպեսզի կարողանան ապրել վառ և բազմազան կյանքով։

Խոյեր

Խոյ կանայք առաջնորդներ են, այդ պատճառով միշտ թելադրում են իրենց կանոնները և սահմանում են վարքի իրենց նորմերը։ Նրանք իրենց շատ չեն զսպում, հակառակ դեպքում դա կարող է խանգարել նպատակներին հասնելուն։ Որոշ Խոյ-կանանց համար ավելորդ չէր լինի ինքնակառավարումը, սակայն ամբողջովին պետք չէ ճնշել սեփական անհատականությունը։