Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով


21:53 , 24 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում 4 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով: Ինչպես հայտնում է Minval.az-ը, նրանք բոլորը վերադարձել են Իրանից:

Նշվում է, որ նախ երկու մարդ հոսպիտալացվել է №1 կլինիկական կենտրոն: Նրանց առավոտյան տեղափոխել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է, որն աշխատում է Իրանում, մյուսը՝ Իրանի քաղաքացի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ