Միլանը՝ կորոնավիրուսի ճիրաններում. սուպերմարկետները դատարկ են, հանրային օբյեկտները՝ փակ (Photo)


21:03 , 24 փետրվար, 2020

News.am-ը գրում է․

Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ սուպերմարկետները հիմնականում դատարկ են, քանի որ մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարել՝ տնից դուրս անհրաժեշտությունը նվազեցնելու համար:

Տեղացիներն ու զբոսաշրջիկները խուսափում են օգտվել հանրային տրանսպորտից, դուրս գալ մարդաշատ վայրեր: Քաղաքի կյանքը, ըստ էության, պարալիզացված է: Այս պահին փակ են ինչպես Միլանի, այնպես էլ Իտալիայի հյուսիսում գտնող այլ քաղաքների ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ