Հունվարի 11-ից Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, բոլոր սպասելիքներն ի չիք դարձան՝ 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն. տնօրեն


20:02 , 24 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել է: Երեխաների ճակատագրի և առկա խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է հաստատության 16 տարվա ղեկավար Սոնյա Սիմոնյանի հետ:

Սոնյա Սիմոնյանը սկզբում չէր ցանկանում խոսել. «Ի՞նչ ասեմ ... Այնքան ցուրտ է մեզ մոտ, մինուս է, չեմ կարողանում նույնիսկ կանգնել... Պարտքերը մնացել են, աշխատավարձի պարտքերը չենք փակել, մատակարարի պարտքերը չենք փակել, ոչ ոք մեզ չաջակցեց, ինչ սպասելիք ունեինք՝ բոլորն ի չիք դարձան»,- նշեց նա:

Նշենք, որ դպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է 2019-ի հունիսից, կուտակվել է աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի ու երեխաների սննդի մեծ պարտք։ 

«Բարերարներն ի՞նչ անեն. գրել էր, որ ուրիշ տեղեր է անելու բարեգործություններ: Երևի, ավելի դժվար է գումար հավաքել, այդքան տարի պահել, հիմա չի կարող: Բարեգործությունն այդպես է՝ այսօր կա, վաղը չկա»,- ասաց Սոնյա Սիմոնյանը:

Հարցին հաստատությունն ընդհանրապես չի՞ գործում, նա պատասխանեց. «Այլևս չի գործում, ինչպե՞ս գործի, եթե ոչ մի գումար չներդրվեց, գումարի պարտքն էլ չփակվեց, ինչի՞ հաշվին գործի: Պետության ռազմավարությունն էլ գիտեք՝ գնում է գիշերօթիկ հաստատությունների փակման գործընթաց: Մեր քաղաքում ևս մեկ գիշերօթիկ է փակվել, այնպես որ, այդ ռազմավարությանը համահունչ իրականացվում է, իհարկե»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ