Ազարը վնասվածքի պատճառով նվազագույնը 3 ամիս բաց կթողնի


16:49 , 24 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատմել է թիմի և «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի վերականգնման ժամկետների մասին:

«Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք «Ռեալի» մարզչական շտաբի հետ, ու մենք անհանգիստ ենք Էդենի համար: Ցավում եմ, որ սա տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևոր խաղից առաջ: Մենք շատ վշտացած ենք, քանի որ վնասվածքը նրան նվազագույնը 3 ամիս կթողնի առանց ֆուտբոլիստի: Ազարի նման խաղացողը միշտ պետք է դաշտ դուրս գա»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ