Tert.am-ը գրում է.
Բարեկամ Իրանի հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուսի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:
«Չեմ կարծում, որ երկու շաբաթը կարող է որևէ խնդիր առաջացնել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է մարդկանց փոխադրումներին: Վարչապետի կողմից արդեն պաշտոնական հայտարարություն է եղել, որ բեռնափոխադրումների հետ կապված որևէ արգելք այս պահին չկա, արտակարգ ռեժիմով կվերահսկվեն վարորդները, որոնք տեղափոխում են բեռներ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ